«Միացյալ Նահանգները, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը՝ հարձակվելով Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա։ Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները վրդովեցուցիչ են և կունենան երկարաժամկետ հետևանքներ»,- գրել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X-ում:               
 

«Կինոաշունը»` սահմանապահ գյուղերում

«Կինոաշունը»` սահմանապահ գյուղերում
30.09.2014 | 15:24

«Կինոաշունը» կմեկնարկի ոչ միայն մարզերում, զորամասերում, այլև սահմանապահ գյուղերում:

Ազգային կինոկենտրոնի նախաձեռնութամբ իրականացվող «Կինոաշուն» ծրագիրը կմեկնարկի հոկտեմբերի 7-ին՝ Վանաձորում, Սերգեյ Փարաջանովին նվիրված ֆիլմով: «Կինոաշունը», ինչպես և 2014-ին տեղի ունեցած բոլոր կինոմիջոցառումները, նվիրվում են Փարաջանովի 90-ամյակին: Այս մասին լրագրողներին տեղեկացրեց Ազգային կինոկենտրոնի տնօրեն ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ: Ի պատասխան irates.am -ի՝ «Ինչպես են արձագանքում կինոդիտումներին, կինոծրագրերին հայաստանյան մարզերում» հարցին, ասաց, որ կինոն ջերմությամբ է ընդունվում հատկապես մարզերում. «Այս տարվանից «Կինոաշունը» կմեկնարկի ոչ միայն մարզերում, զորամասերում, այլև սահմանապահ գյուղերում: Ցանկությունը մեծ է, բայց շատ տեղերում հնարավորություն չկա կինոցուցադրություններ կազմակերպելու զուտ տեխնիկական առումով»:
Մշակույթի փոխնախարար ԱՐԹՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆԻ բնորոշմամբ` պահանջարկն անսահման է. «Կինոցանցի բացակայությունը մարզերում իսկապես խնդիր է, և մենք փորձում ենք նմանատիպ ծրագրերով այդ բացը լրացնել»,-ասաց նա: Ինչ վերաբերում է տեխնիկական ապահովման խնդրին, սահմանապահ գյուղերում և մի քանի մարզերում, որտեղ հնարավորություն չկա կազմակերպելու կինոցուցադրություններ, այս տարի օգնության կհասնի «Փյունիկ» հիմնադրամի տրամադրած շարժական կինոթատրոնը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1174

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ